Խոսվածքներ
Ալիր
- 1Ալյուր, 2․ (ալիր անել) Մանր փշրել,
խիստ ծեծել
Անգաճ- Ականջ
Անդեր- անտեր
Անըմ- Անուն
Անց կենալ- Անցնել
Աշունք- Աշուն
Աշունքացավ- Աշունացավ
Աչքդ լիս- Աչքդ լույս
Աչքի լիս- աչքի լույս
Բախտավոր ըլեք- բախտավոր լինեք
Բայղուշ- չարախոս
Բոթուլ-Շիշ
Բուշլաթ - Վերարկու
Բռթի- Բրդյա
Բրախել֊ Թողնել
Բրձցնել- Բարձրացնել
Գարունք- գարուն
Գեշաֆոտ- վատ հոտ ունեցող բույս
Գնըմ եմ- գնում եմ
Դարդակ- դատարկ
Դուխի- օծանելիք
Դռանը- դրսում
Եդևը- հետևում
Եղիմ-եղյամ
Երգեն- երկար
Էլած-չելած - եղած-չեղած
Էրվել-այրվել
Ընդեղեք- այնտեղ մի տեղ
Ընդի- այնտեղ
Ընդիան- այնտեղից
Ընդուր- դրա համար
Ընչի՞ հըմար- Ինչի՞ համար
Ըստի- այստեղ
Թեփշի-ափսե
Ինչա՞ ըլել- ի՞նչ է եղել
Լած- եղած
Լենք- լայնություն
Լիս- լույս
Լղանալ- լոգանք ընդունել
Լքցրած- լցրած
Խըղահան- կոտրված
Կաստըմ- կոստյում
Կըտաղած- կատաղած
Կի-կեր
Կիսուր- սկեսուր
Հերա- հայր
Հլորել-ոլորել
Հվանել- հավանել
Հրևան- հարևան
Ղրգել- ուղարկել
Մանդր- մանր
Մերա- մայր
Մեզար-խմորի ծածկոց
Մոքիր- մորաքույր
Շհանց տալ - ցույց տալ
Ոչելած- չեղած
Որք-հիմք, քով
Պուկի- պոկի
Սանդր- սանր
Սեկտեմբեր- սեպտեմբեր
Սոկոն- սունկ
Տեհար- տեսար
Րեխա- Երեխա
Րեվալ- Երևալ
Փեշկիր-սրփիչ
քթալ- գդալ
Քիրա- քույրիկ
Քոք-արմատ, հիմք
Ֆող-հող
Ֆոտ-հոտ
Ճենճ - կեղտ
Ակիշ - խմորի կտրիչ
Օջորք - առաստաղ
Զալո - հորեղբոր կին, քեռակին, ազգում ամուսնացած մեծահասակ կին։
Ղարղուն - ցաք ու ցրիվ անել
Comments
Post a Comment