Բարբառային բառեր
Ադաթ- Ավանդական սովորույթ
Աերդ- Անհետանալ կորչել
Ազար- Հիվանդություն
Ալավ - Բոցավառվել
Ամայ- Տարեց կին, տատիկ, մայրիկ
Աման- Ափսե
Ամբար- շտեմարան, պահոց
Ամի- Հորեղբայր
Այնա- Լվացքի փոշի
Անբաշար - Անկարող
Աշունքարեխ- Աշնանամուտ, աշնան սկիզբ
Ապրանք- 1․ Կենդանի, 2․ Իրեր
Ատակվել- Կորչել, անհետանալ, դժոխքն ընկնել
Արաղ- օղի
Արխային- Հանգիստ
Աքույ- Քեռակին
Բաբաթ- մեծ, ահագին
Բանկա- Անոթ
Բանջար- Եղինջ
Բաշ-կատար
Բդրմիշ լել- ջախջախվել
Բեդիլակ- Մուրազին չհասած
Բեխաբար- Անտեղյակ
Բեղ- Հասուն պատանի, շատ ջահել
Բեմուրազ- Առանց երազանք
Բզարել- հոգնել
Բիբի- 1․ Հորաքույր,2․ Մանկական խաղ
Բիզ -բիզ - Ցցված
Բլընգյած- Անկարող
Բհոդա - Ալարկոտ
Բնջարկուտ- Եղինջով տարածք
Բոլա- Հերիք է
Բողազ- Բուկ
Բոշա- թափառական
Բուգ - Բուկ, կոկորդ
Բռնկուտ- Խոտածածք տարացք
Բրախել - Թողնել
Բրդել- Հրել
Բրիշակ- Ավեր, ավիրակ
Գեդին- հատակ
Գետինը մտած- ամոթահար
Գլխամեռ- մահացած (անեծք)
Գյաբռլամիշ ըլել- ջախջախվել
Գյադա- տղա
Գյոդակ- կարճ
Գյոռբեգյոռ- թաղված
Գյոռել- թաքցնել, պահել
Գոլմաճ- ջրափոս
Դենը- այն կողմ
Դեսը- այս կողմ
Դհե- այդպես
Դյերել- բարձրանալ
Դնգզել, դնգստել - ծեծել
Դոզում արա- համբերի
Դուդրուխ էլած-ցրված
Դվերել- իջնել
Եդնեն- հետևից
Եթիմ- որբ
Զադ- բան
Զալո- հորեղբոր կին
Զռռալ- լացել
էնբաշտեն- վաղ առավոտից
Ըշխադել - աշխատել
Ըռխած- վերցրած
Ըռխվերիկ- անկուշտ
Թաթաբռնուկ- ձեռք ձոռքի բռնած
Թիգունքդ ռեշնի- թիկունքդ փտի (անեծք)
Թոզոտ-փոշոտ
Թուրմեկլի- փաստորեն
Իզ- արահետ
Լաչառ- շատախոս
Լաքա- հետք
Լիսաբաշտեն- Առավոտ ծեգին
Լղար- նիհար
Խաշամ- չոր տերև
Խուշուր- փայտի կտորներ
Ծեգին հադաղ- առավոտ շուտ
Ծմակ- անտառ
Կարկաժ- գլուխ
Կացի- սպասի
Կծծոտ- փնթի
Կնիկարմատ- կին
Կոնծել- խմել
Կուռ- թև
Հեյբաթ- զարմանք
Հիլ արա- թող
Հրամի- մեծ, ահագին
Ձեռաց- միանգամից
ղու ըլել- գնալ
Ղու-ղու կանչել- մենակ մնալ
Ճենչխել- ծեծել
Ճլիտրո- նիհար
Ճլորել- թոշնել
Մետակ- բարակ
Մթիքա- մի փոքր
Մի զադ էլա- ոչ մի բան
Միսուրու- շատ
Մհանա- պատճառաբանություն
Մհետուց- միանգամից
Մտիկ անել- նայել
Նհե- այնպես
Շինել- պատրաստել
Շշկլված- շփոթված
Շվարած- մոլորված
Շվաք- շողք
Ոռափափուկ- գառան դմակ (բույս)
Չաղ- գեր
Չանգ- մառախուղ, մեգ
Չիմ- ամբողջը
Չխոտկա- նիհար, հիվանդոտ
Չոլախ- կաղ
Չողուն- կարկտախառն հորդ անձրև
Չրխնդիկ- Ցնծություն
Պելված- անթարթ աչքերով
Պեռ- ալարկոտ
Պռճոկել- պոկել
Պսակել- ամուսնացնել
Ջրակոլոլ- ջրոտ
Ռոժ- հայացք
Սփռթնած- գույնը գցած
Վեքաշված- վախեցած
Վիկալ- վերցրու
Տիլ- ցեխ
Տղլափ- տափակ
Տփաֆոս- կարճ
Տփաֆոս- կարճ
Րիգնաթեմ- երեկոյան
Comments
Post a Comment