Հեքիաթները տավուշյան հնչեղությամբ

 

Հեքիաթները տավուշյան հնչեղությամբ

Հովհաննես Թումանյան

Անխելք մարդը

 

Մի վախտ մի աղքատ մարդ ա ըլըմ. քանի ըշխադըմ էր, քանի չըրչարվըմ էր, էլի նույն աղքատն էր մնըմ։ Ճարը կտրած մի օր ինքը վի կըցավ, թե` բա պտի գնամ ասծուն քթնեմ, տենամ` ես եփ տեմ պրծնի էս աղքատութինիցը, ու ինձ հըմար մի բան խնդրեմ։

Ճամփին մի գել տեհավ.

- Առաջ բարի, մարդ-ախպեր, էտ որդի՞ ես գնըմ ,- հըրցրուց գելը։

Գնըմ եմ ասծու կուշտը, պատասխանեց աղքատը, դարդերս պատմիլ տեմ։

Դե որ գնաս ասծու կուշտը, պատասխանեց գելը, ասա մի սոված գել կա, քշեր-ցերեկ ման ա գալի էստի-էնդի, ուտիլու բան չի քթնըմ, ասա՝ մինչև ե՞րբ տի սոված կենա, որ ստեղծել ես՝ խի չես ուտիլու բան հսցնըմ

Էլա՛վ, ասավ մարդն ու ճամփեն շարունակեց ։

Գնաց-գնաց,մի սիրուն ախչկա տեհավ։

Որդի՞ ես գնըմ, ախպեր, հըրցրուց ախչիկը։

Գնըմ եմ ասծու կուշտը։

Երբ որ ասծուն տենաս, աղաչեց սիրուն ախչիկը, ասա սհե մի ախչիկ կա՝ ջահել, առոխչ, հարուստ, բայց  կարըմ  չի ուրխանա, բախտավոր զգա իրան. ի՞նչ տի լի իրա ճարը։

Կասե՛մ. ասավ ճամփորդն ու ղու էլավ. մի ծառ տեհավ, որ համ  ջրի որքըմն էր դուդրուխ էլած, համ էլ  չոր էր։

Որդի՞ ես գնըմ, ա՛յ ճամփորդ, հըրցրուց չոր ծառը։ Գնըմ եմ ասծու կուշտը։

Դե լա կաղնի՛, մի երկու բան էլ ես ասեմ, խնդրեց չոր ծառը, ասծուն կասես՝ էս ի՞նչ բան ա. ջրի որքըմը դուս եմ եկել , բայց ամառ-ձմեռ չոր եմ կենըմ. ե՞փ տեմ կնանչի։

Էս էլ լսեց աղքատն ու ղու լավ։

 

Էնքան գնաց, մըչեվը քթավ ասծուն։ Մի հեյվարա ժայռի տակին, մեջքը ծառին դեմ արած, բիձի ղայդի նստած էր։

Բարի օր, ասավ աղքատն ու կաղնեց ասծու ղաքին։

Բարով եկար, պատասխանեց աստված, ի՞նչ ես ուզըմ ։

Էն եմ ուզըմ, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մըտիկ անես, մնին ավար չանես, մնին՝ խավար. ես էնքան տանջվըմ, ըշխադըմ եմ, էլ չեմ կարըմ կուշտ փորով հաց քթնեմ, բայց  խալխը, որ իմ կեսի չափն էլ չի ըշխադըմ, հարուստ ու հանգիստ ապրըմ ա։

Դե գնա, հըմի կհարըստանաս, քու բախտը տվեցի, գնա վայելի՛, ասավ աստվածը։

Էլ բան տեմ ասի, Տե՛ր, ասավ աղքատն ու պատմեց սոված գելի, սիրուն ըխչկա մընել  չոր ծառի ասածնին։

Աստված չիմ պատասխաննին տըվուց, ու աղքատը շնորհակալություն արավ ու գնաց։

եդ գալիս  չոր ծառին տեհավ։

 

Ինձ հըմար ի՞նչ ասավ աստված, հըրցրուց չոր ծառը։

 

Ասավ, քու տակին ոսկի կա. մչեվը էդ ոսկին հանեն ոչ, որ արմատնիդ ֆողին հասնի, դու կնանչիլ չտես, պատմեց մարդը։

 

Էլ ո՞ւր ես գնըմ. արի՛ ոսկին հանի, էլի, հա՛մ քի օգուտ կըլի, հա՛մ ինձ, դու կհարըստանաս, ես էլ կկընանչեմ։

 

Չէ՛, ես ժամանակ չունեմ, վըռազ եմ, պատասխանեց աղքատը, աստված ինձ բախտ ա  տվել. ես էսա գնալ տեմ  իմ բախտի եդնա, վայելեմ, ասավ ու ղու էլավ։ Հետո սիրուն ախչիկը ճամփորդի ղաքը կտրեց.

 

Ի՞նչ խաբար բերիր իմ հըմար։

 

Աստված ասավ՝ դու պըտի քի հըմար մի ղայդին մարդ քթնես, էտ վախտ էլ տխուր չտես լի, ուրախ ու երջանիկ կլես։

 

Դե որ դհե ա, արի՛, դու իմ մարդը լի, ասավ աղջիկը ճամփորդին։

 

Չէ՛, ես քի ընկերակցիլու  ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ ա տվել, գնալ տեմ իմ բախտը քթնեմ, վայելեմ, ասավ աղքատն ու ղու էլավ։

 

Ճամփին սպասըմ էր սոված գելը, հեռվից լե տեհավ ճամփորդին, վազ տըվուց ղաքը կտրեց։

 

— Հը՛, աստված ի՞նչ ասավ։

 

Ախպեր, ասծու մոտ գնալիս քիանի եդը մի սիրուն ախչիկ, մընել մի չոր ծառ տեհա. ախչիկն ասավ, թե բա`  խի՞ ինքը չի կարըմ ուռխանա, ծառն էլ թե բա՝ խի՞ ա գարունք-ամառ չոր։ Ասծուն պատմեցի, ասավ. «Ախչկանն ասա՝ իրա հըմար մի ղայդին հընգեր քթնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քու տակին ոսկի կա, պետք ա էտ ոսկին հանեն, արմատնիդ ֆողին հասնի, որ կնանչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասավ՝ դե արի, հանի ոսկին տար, աղջիկն էլ թե բա՝ ես հենց քի եմ ընտրըմ ինձ հընգեր։ Ասի. «Չէ՛, ախպեր, կարալ չեմ, աստված ինձ բախտ ա տվել,  գնալ տեմ իմ բախտը քթնեմ, վայելեմ»։

— Բա իմ հըմար ի՞նչ ասավ աստված,— հրցրուց սոված գելը։

 

Քի հմար էլ ասավ՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ քթնես, կուտես, կկշտանաս։

 

— Էլ քիանի անխելք մարդ որդիա՞ն քթնեմ, որ ուտեմ,— ասավ գելն ու կերավ անխելք աղքատին։




Comments

Popular posts from this blog

Բարբառային բառեր

Բարբառային բառեր