«Գոշ գյուղի խոսվածքը» բացատրական բառարան
Գոշի
միջնակարգ դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանի աշակերտները իրականացրել են նախագծային աշխատանք՝
Հայոց լեզու առարկայից։ Թեմաները ծրագրային են՝ Հայերենի բառապաշարը, Բառարաններ, Գիտական
շարադրանք։ Թեման առաջարկվել է աշակերտների կողմից։ Նախագծային աշխատանքի թեման է՝ «Գոշ գյուղի խոսվածքը» բացատրական բառարան։
Աշակերտները
ցանկացան ի մի բերել Գոշ գյուղի խոսվածքը, հրամցնել այդ բառերի գրական տարբերակները,
ներկայացնել այդ խոսվածքների՝ բարբառների, օտարաբանությունների առաջացման հնարավոր
տարբերակները։
Երկու խոսք
Բարի գալուստ Գոշ գյուղի
բարբառային բառարանի հմայիչ աշխարհ, հիանալի ճամփորդություն դեպի մարդկային խոսքի գունագեղ
խճանկար։ Այս աշխատանքը, սիրով մշակված գյուղի դպրոցի աշակերտների կողմից՝ հայոց լեզու
առարկայի շրջանակներում, հրավիրում է ձեզ ուսումնասիրել մեր համայնքի եզակի լեզվական
գոբելենը:
Այս բառարանը ստեղծված
է օգնելու ձեզ՝ ուսումնասիրել գյուղի բարբառի յուրահատկությունների հարուստ շարվածքը,
որոնք գունավորում են մեր աշխարհը՝ տարածաշրջանային խոսքի նրբությունները բացահայտելու
և մշակութային արտահայտման առեղծվածները պարզելու համար։
Ջանասեր, հետազոտական
աշխատանք կատարելով և ստանձնելով ժողովրդական խոսքի նրբերանգները պահպանելու անսասան
հանձնառություն՝ մենք մանրակրկիտ փաստագրել ենք մեր համայնքի բառապաշարի հարստությունը։
Այս էջերում ընթերցողները կսկսեն ակադեմիական ոդիսական՝ ուսումնասիրելով լեզվի, մշակույթի
և ինքնության խաչմերուկը:
Ի՞նչ
է բարբառը
Բարբառը համակարգ է, որ իր յուրահատկություններով
ընդհանուր է տվյալ հասարակության որոշակի հատվածի համար։ Այն գրական լեզվի ու այլ տարածքային
տարբերակների (այլ բարբառների) հետ ունենում է ակնհայտ ընդհանրություններ, սակայն բնորոշը
նրա համար հնչյունական, բառային, քերականական ու ոճաբանական այն առանձնահատկություններն
են, որոնք պայմանավորում են նրա ինքնուրույնությունը։ Բարբառների զարգացումը հատկանշական են դեռևս ցեղային, էթնիկական
լեզուների շրջանին, դրանք ակնառու կերպով դրսևորվում են նաև տարածքային մասնատվածության
պայմաններում։ Ազգային լեզուների զարգացումը տանում է դեպի բարբառների աստիճանական
վերացում։ Եվ քանի որ տվյալ լեզվի բարբառային ճյուղավորումը կատարվում է որոշակի տարածքում,
այդ պատճառով հաճախ ասում են տեղային կամ տերիտորիալ բարբառ։ Հանդես է գալիս որպես
առօրյա-կենցաղային հաղորդակցման և բանավոր ստեղծագործության միջոց։ Բարբառը բնութագրվում
է տարածքային ու գործառական սահմանափակությամբ, զարգացման նվազ հեռանկարով, ստորադաս
վիճակով։ Լեզվի և բարբառի սահմանազատման չափանիշները հաճախ արտալեզվական են, չեն հիմնվում
ներկառուցվածքային տարբերությունների վրա։ Լեզվական երկու մոտ համակարգեր, անկախ մերձավորության
ու փոխհասկանալիության աստիճանից, բարբառներ են, եթե նրանց կրողներն ունեն միասնական
էթնիկական ինքնագիտակցություն ու ինքնաանվանում, և ընդհակառակը, լեզուներ են, եթե նրանց
կրողներն իրենց համարում են տարբեր ժողովուրդներ։ Նոր հայերենի շատ բարբառներ (Ագուլիսի, Առտիալի, Համշենի, Սվեդիայի) միմյանցից ավելի են տարբերվում քան իսպաներենն ու պորտուգալերենը, դանիերենն ու նորվեգերենը, ռուսերենն ու ուկրաիներենը, պարսկերենն ու տաջիկերենը և այլն։
Բարբառների առաջացման պատճառներն են՝ լեզվական
հանրությունների տարանջատումը, միախառնումը, վերաբնակեցումը, աշխարհագրական խոչընդոտները,
վարչական բաժանումները, դավանափոխությունը, այլալեզու միջավայրը։ Համազգային շրջանում
բարբառները վերաճում են լեզվի տարածքային-սոցիալական տարբերակի և գրական լեզվի ուժեղ
ազդեցության տակ կորցնում են իրենց հիմնական տարբերակիչ հատկանիշները։ Բարբառները կարող
են ունենալ ենթաբարբառներ ու խոսվածքներ։ Մերձակից բարբառները կազմում են բարբառախմբեր։
Հայերեն բարբառների թիվը շուրջ 50 է։ 1915 թ.-ի
Մեծ Եղեռնի և տեղահանության
հետևանքով դրանց մեծ մասը, զրկվելով բնօրրանից, մատնվել է կորստյան։ Տարբեր լեզվաբաններ
հայերենի բարբառները դասակարգում են տարբեր հատկանիշներով։ Քրիստոփոր Պատկանյանը, կատարելով աշխարհագրական դասակարգում, տարբերակում է արևելյան ու արևմտյան բարբառներ։ Ըստ
Հրաչյա Աճառյանի ձևաբանական դասակարգման՝ ընդունվում են բարբառների երեք
խումբ՝ ում ճյուղ (բայի սահմանական եղանակի անկատար ներկա ժամանակաձևը կազմվում է ում, ամ, իմ տարրերով), կը ճյուղ (անկատար ներկան կազմվում է կը, կու, գը, գու, գա, գի, գօ տարրերով),
ել ճյուղ (ներկան կազմվում է ել , իլ , ալ տարրերով)։
Արարատ Ղարիբյանը կատարել է հայերենի բարբառների հնչյունաբանական, Գևորգ Ջահուկյանը՝ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգում։
Մեր ուսումնասիրության արդյունքում եկանք այն
եզրահանգման, որ Հայաստանի բարբառներով հարուստ լինելու պատճառը նաև նրա աշխարհագրական
դիրքն է և տեղակայվածությունը․ յուրաքանչյուր
մարզ ունի բազմաթիվ գյուղեր և քաղաքաներ, որոնք անջատված են իրարից սարերով, ձորերով․ հին ժամանակ գնալ-գալը դժվար է եղել ու մարդիկ շատ շփում չեն
ունենցել, դրա համար էլ հարուստ ենք բարբառներով․ մեկ մարզում կարող է լինել այնքան բարբառ, որքան գյուղ-քաղաք
ունի։
Ա․ Ղարիբյանը
իր «Հայ բարբառագիտություն» աշխատության մեջ նշում է․ «Արարատյան բարբառը Դիլիջանի և Ղազախի ու Շամշադինի
շրջանում խառնվելով Ղարաբաղի բարբառի հետ կամ ազդելով այդտեղի խոսվածքների վրա՝ ըզգալի
չափով փոխել է Ղարաբաղի բարբառի ընդհանուր պատկերը, որի հետևանքով դժվար է լինում որոշել,
թե այդտեղի բարբառները Երևանին են պատկանում, թե Ղարաբաղին»։[1] Գոշի բնակչությունը
եկել է Նոյեմբերյանի Կոթի գյուղից, ուստի խոսվախքում ունի նաև կոթիի խոսվածքային նմանությունները։
Լեզուն է տվյալ ժողովրդի գոյության, հարատևության
և ինքնահաստատման հիմքերի հիմքը: Դժբախտաբար, այսօր բոլորիս աչքի առջև աղավաղվում,
օտարանում ու և գռեհկանում է մերօրյա և՛ խոսակցական, և՛ գրական լեզուն և դրա համար
պետք է տարբերել բարբառը և ժարգոնը (գռեհկաբանությունը)․ եկեք պահխանենք մեր լեզվի հնչեղությունը։
[1] Ա․ Ղարիբյան,
Հայ բարբառագիտություն, Երևան, 1953թ․, էջ
220։

Comments
Post a Comment