Հեքիաթները տավուշյան հնչեղությամբ
Հեքիաթները տավուշյան հնչեղությամբ Հովհաննես Թումանյան Անխելք մարդը Մի վախտ մի աղքատ մարդ ա ըլըմ. քանի ըշխադըմ էր, քանի չըրչարվըմ էր, էլի նույն աղքատն էր մնըմ։ Ճարը կտրած մի օր ինքը վի կըցավ, թե` բա պտի գնամ ասծուն քթնեմ, տենամ` ես եփ տեմ պրծնի էս աղքատութինիցը, ու ինձ հըմար մի բան խնդրեմ։ Ճամփին մի գել տեհավ. - Առաջ բարի, մարդ-ախպեր, էտ որդի՞ ես գնըմ ,- հըրցրուց գելը։ ― Գնըմ եմ ասծու կուշտը, ― պատասխանեց աղքատը, ― դարդերս պատմիլ տեմ։ ― Դե որ գնաս ասծու կուշտը, ― պատասխանեց գելը, ― ասա մի սոված գել կա, քշեր-ցերեկ ման ա գալի էստի-էնդի, ուտիլու բան չի քթնըմ, ասա՝ մինչև ե՞րբ տի սոված կենա, որ ստեղծել ես՝ խի չես ուտիլու բան հսցնըմ ― Էլա՛վ, ― ասավ մարդն ու ճամփեն շարունակեց ։ Գնաց-գնաց,մի սիրուն ախչկա տեհավ։ ― Որդի՞ ես գնըմ, ախպեր, ― հըրցրուց ախչիկը։ ― Գնըմ եմ ասծու կուշտը։ ― Երբ որ ասծուն տենաս, ― աղաչեց սիրուն ախչիկը, ― ասա սհե մի ախչիկ կա՝ ջահել, առոխչ, հարուստ, բայց կարըմ չի ուրխանա, բախտավոր զգա իրան. ի՞նչ տի լի իրա ճարը։ ...